Մխիթարյանը և Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում  

Armenpress 14:01, 18 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լիսաբոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում հոկտեմբերի 18-ին կմրցի «Բենֆիկա»-ի հետ:

Գևորգ Ղազարյանը, ով հանդես է գալիս պորտուգալական «Մարիտիմու»-ի կազմում, հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին խաղից առաջ և հաջողություն մաղթել նրան:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Բենֆիկա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am