Գերմանացիների մեծամասնությունը դեմ Է ԳՖՀ-ում մուսուլմանական տոներ սահմանելուն

Armenpress 14:48, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացիների մեծամասնությունը (70,1 տոկոսը) դեմ Է արտահայտվել երկրի առանձին տարածաշրջաններում օրենսդրական մակարդակով մուսուլմանական տոներ սահմանելու Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի առաջարկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Welt թերթը՝ վկայակոչելով INSA սոցիոլոգիական ինստիտուտի հարցման տվյալները:

Հարցման տվյալներով՝ տասը գերմանացիներից յուրաքանչյուր յոթերորդը չԷր ցանկանա մուսուլմանական տոների սահմանում. ի պաշտպանություն նման օրենսդրական միջոցի հանդես Է եկել միայն 7,8 տոկոսը: Հարցումը Bild տաբլոիդի պատվերով անցկացվել Է հոկտեմբերի 13-ից մինչեւ 16-ը:

Դրան մասնակցել Է 2011 մարդ: Ավելի վաղ ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել Էր երկրի առանձին տարածաշրջաններում մուսուլմանական տոների սահմանումը քննարկելու պատրաստակամության մասին, ինչի համար խիստ քննադատության Է ենթարկվել սեփական կուսակցության՝ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am