Ջրհեղեղ Քութայիսում. կադրեր հեղեղված փողոցներից

Armenpress 13:26, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրեւների հետեւանքով ջրի տակ են անցել Վրաստանի Քութայիս քաղաքի մի քանի շրջաններ: «Sputnik»-ի տեսանյութում կադրեր են ցուցադրված արտակարգ պատահարի վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերջին երկու օրերին անբարենպաստ եղանակ Է հաստատվել Վրաստանի գրեթե ամբողջ տարածքում: Հատկապես տուժել Է երկրի արեւմտյան մասը, որտեղ շարունակում են վերացնել տարերքի հետեւանքները: Տուժել Է նաեւ Իմերեթի տարածաշրջանի Քութայիս քաղաքը: Այնտեղ հեղեղվել են փողոցները, շենքերի նկուղներն ու առաջին հարկերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am