Անկարան պատրաստ Է Իրաքի հետ համատեղ «վերջ դնել Քրդական աշխատավորական կուսակցությանը»

Armenpress 15:27, 16 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան պատրաստ Է համագործակցել Բաղդադի հետ, որպեսզի վերջ դնի Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ներկայությանը նրա տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Թուրքիայի ԱԳ նախարարության հոկտեմբերի 16-ի հայտարարության մեջ:

Իրաքի անվտանգության նախարարական խորհուրդը նախօրյակին կայացած նիստում հայտարարել Է, որ իրաքցի քրդերը Քիրկուկի նահանգի տարածք են ներգրավել ոչ պետական կազմավորումների, մասնավորապես, ՔԱԿ-ի ներկայացուցիչներին, ինչը կարելի Է համարել պատերազմի հայտարարում մնացած իրաքցիներին:

«Ընդգծում ենք մեր հանձնառությունը Իրաքի տարածքային ամբողջականությանը եւ նրա քաղաքական միասնությանը: Պատրաստ ենք համագործակցել Իրաքի կառավարության հետ, որպեսզի վերջ դնենք ՔԱԿ-ի ներկայությանը իրաքյան հողերում հանուն տարածաշրջանի խաղաղության ու կայունության»,-ասված Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում Է, որ Թուրքիայում ուշադիր հետեւում են այն քայլերին, որոնք Իրաքի կառավարությունն իր քրդական ինքնավարությունում հանրաքվեից հետո ձեռնարկել Է «Քիրկուկում սահմանադրական կարգի հաստատման համար, որտեղ ապրում են իրաքցի թուրքմեններ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ», եւ բավարարված են ՔԱԿ-ի հետ Իրաքյան Քրդաստանի իշխանությունների համագործակցության վտանգի վերաբերյալ Իրաքի կառավարության հայտարարությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am