Բժիշկները պատմել են, թե ինչպես Է մազերի ներկումը կապված քաղցկեղով հիվանդանալու հետ

Armenpress 14:24, 16 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեկան վեց անգամից ավելի հաճախ մազերի ներկումն մեծացնում Է կաթնագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Այդ մասին, հայտնել Է The Times –ը, հայտարարել Է Լոնդոնի Princess Grace Hospital հիվանդանոցի պրոֆեսոր Քեֆան Մոքբելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բժիշկն ուսումնասիրել Է կրծքի քաղցկեղից տառապող իր այցելուների հիվանդության պատմությունները եւ եկել այն եզրակացության, որ այդ ախտորոշումը 14 տոկոսով ավելի հաճախ Է տրվում ներկված մազերով կանանց:   

«Մեր ուսումնասիրությունները վիճակագրական կապ են հայտնաբերել մազերի ներկերի ներգործության եւ կաթնագեղձի ուռուցքային հիվանդության առաջացման միջեւ: Ես կհաձնարարեի մազերի վրա սինթետիկ ներկերի ներգործությունը նվազեցնել տարեկան մինչեւ վեց անգամ եւ կանոնավոր կերպով հետազոտվել մասնագետների մոտ»,-հայտարարել Է բժիշկը:

Նրա խոսքով՝ նախընտրելի Է օգտագործել այն միջոցները, որոնք բուրավետ ամինների նվազագույն կուտակում են պարունակում: Միեւնույն ժամանակ ներկերը, որոնք բաղկացած են բուսական բաղադրիչներից, ինչպիսիք են մասուրը կամ խավարծիլը, հազիվ թե վտանգավոր լինեն առողջության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am