Երիտասարդ բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը  

Armenpress 12:47, 16 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 9 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել առաջնությանը:

 Թուրքիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Տոնի Գալստյանը, 75 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանն ու գերծանր քաշային Արմեն Մնացականյանը:

Եվրոպայի առաջնությունը կտևի հոկտեմբերի 20-29-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am