Աշխարհում սովյալների թիվը հասել Է 815 միլիոնի. ՄԱԿ

Armenpress 11:42, 13 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի սովահար բնակիչների թիվը հասել Է 815 միլիոնի, որոնց 60 տոկոսն ապրում Է զինված հակամարտությունների գոտիներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի միջոցների մոտավորապես 80 տոկոսն օգտագործվում Է այն մարդկանց օգնելու համար, որոնք գտնվում են մարտական գործողությունների գոտիներում: «Սովից տառապող 815 մլն մարդկանց մոտավորապես 60 տոկոսն ապրում Է հակամարտությունների պայմաններում:

Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների երեք քառորդն ապրում Է հակամարտությունների ասպարեզի վերածված երկրներում: Այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել կարգավորել այդ հակամարտությունները եւ չի գործարկվել պետությունների զարգացման գործընթացը, համայնքներն ու ամբողջ տարածաշրջաններ կշարունակեն մնալ սովի ու տառապանքների ճիրաններում»,-ասել Է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը: Նա հանգամանորեն կանգ Է առել Եմենի, Նիգերիայի հյուսիս-արեւելքի, Սոմալիի եւ Հարավային Սուդանի իրադրության վրա, հիշեցնելով, որ ինն ամիս առաջ այդ երկրներում զանգվածային սովի սպառնալիքին բախվել Է շուրջ 20 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am