Չինաստանի ամենահարուստ բնակչի կարողությունը գնահատել են 43 մլրդ դոլար

Armenpress 12:57, 12 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ամենահարուստ բնակիչը, ըստ «Խուժուն» հետազոտական կազմակերպության տվյալների, դարձել Է երկրի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի՝ China Evergrande Group-ի ղեկավար Սյույ Ցզյաինը. նրա կարողությունը կազմում Է մոտավորապես 43 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հոկտեմբերի 12-ին «Խուժուն» հետազոտական կազմակերպությունը (Hurun Research Institute) հրապարակել Է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: «Խուժուն»-ի առաջին վարկանիշը հրապարակվել Է 1999 թվականին: Վարկանիշի երկրորդ տեղում Է Tencent հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Պոնի Ման. նրա կարողությունը կազմում Է 37 մլրդ դոլար, ինչը 52 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Alibaba Group խոշորագույն չինական ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեկ Ման այս տարի չի պահպանել երկրորդ հորիզոնականը եւ հայտնվել Է երրորդ դիրքում: Վերջին տարվա ընթացքում նրա կարողությունը կրճատվել Է 2 տոկոսով: Անցյալ տարի Չինաստանի ամենահարուստ բնակիչ Էր ճանաչվել Dalian Wanda Group-ի ղեկավար Վան Ցզյանլինը, որի կարողությունն այդ պահին կազմում Էր 32,1 մլրդ դոլար. այս տարի նա հայտնվել Է միայն հինգերորդ տեղում: Վերջին տարվա ընթացքում նա կորցրել Է իր կարողության 23 տոկոսը, որը ներկայում կազմում Է 23 մլրդ դոլար:«Խուժուն»-ի տվյալների համաձայն, ներկայում մայրցամաքային Չինաստանի տարածքում ապրում Է 647 միլիարդատեր, ինչը 53-ով ավելի Է, քան անցալ տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am