Բուֆոնը հնարավոր է դառնա Իտալիայի սպորտի նոր նախարար

Armenpress 21:43, 11 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի արվեստագետ և գրող Վիտորիո Սգարբին հայտարարել է, որ ընտրություններում իր «Վերածնունդ» քաղաքական կուսակցության հաղթանակի դեպքում Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի հավաքականի 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կդառնա երկրի սպորտի նոր նախարարը: «Եթե մենք հաղթենք ընտրություններում, ապա Բուֆոնը կլինի Իտալիայի սպորտի նոր նախարար: Ջանլուիջին հավասարակշռված մարդ է, ով հանդես է գալիս ազգային հավաքականում և մոտ ապագայում կավարտի կարիերան: Նա հետաքրքրվում է արվեստով և քաղաքականությամբ: Բուֆոնը հետաքրքրություն է ցուցաբերել առաջարկին, որը ներկայացրել է մեր կուսակցությունը: Նա այդ մասին գրել է ինձ: Բուֆոնի հետ եղել եմ գեղարվեստական ցուցահանդեսում, որտեղ նա տեղեկացրել է իր աջակցության մասին»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Սգարբիի խոսքն է մեջբերել Football Italia-ն:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am