Թողարկվել է «Աստղային պատերազմների» նոր Էպիզոդի թրեյլերը

Armenpress 11:22, 10 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմների» «Վերջին ջեդայները» ութերորդ Էպիզոդի նոր թրեյլերը հրապարակվել Է YuoTube-ում կինոսագայի պաշտոնական ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պրեմիերան կկայանա 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: Գլխավոր դերերում նկարահանվել են Մարկ Հեմիլը, Դեյզի Ռիդլին, Օսքար Այզեքը եւ Ադամ Դրայվերը: Լեա արքայադստերը մարմնավորում Է Քերի Ֆիշերը, որը մահացել Է նկարահանումների ավարտից մի քանի ամիս անց:

Կինոնկարի գործողությունները ծավալվում են նախորդ Էպիզոդում ցուցադրված իրադարձություններից անմիջապես հետո: Թրեյլերում ցուցադրված Է, թե ինչպես Է Ռեյը մարզվում Լյուկի, Սքայուոքերի եւ Կայլո Ռենի հետ, իսկ ֆինն ու Պո Դամերոնը՝ մարտնչում Առաջին Օրդենի դեմ տիեզերքում եւ երկրի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am