Շնորհակալություն երկրպագուներին հավաքականի կողքին լինելու համար. Մխիթարյան  

Armenpress 10:57, 10 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Երբեք մի կորցրեք ձեր հավատը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հետ պատրաստվում ենք նոր մարտահրավերների: Շնորհակալություն թիմին աշխատանքի համար, շնորհակալություն երկրպագուների հավաքականի կողքին լինելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին հավաքեց միայն 7 միավոր և նախավերջինն է խմբում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am