Սյունիքում շմոլ գազից երեք մարդ է թունավորվել

Armenpress 14:02, 7 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1999 թ. ծնված Արփինե Հ-ն, 1978 թ. ծնված Արմիդա Խ.-ն և 1952 թ. ծնված Ժասմեն Խ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ջրատաքացուցիչի ծխատարից արձակված շմոլ գազի հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am