Տեսախցիկը նկարահանել Է Մոսկվայում հայ գործարար Արսեն Փափազյանի գնդակահարումը

Armenpress 15:47, 6 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը հրապարակել Է տեսանյութ, որտեղ ներկայացվում Է Մոսկվայի կենտրոնում հայ գործարար Արսեն Փափազյանի գնդակահարումը:

Դատելով կադրերից՝ մարդասպանը բակում սպասել Է մինչեւ ձեռնարկատիրոջ գալը, մի քանի անգամ կրակել Է նրա վրա եւ փախել հեծանվով: Փափազյանը մահացել Է հիվանդանոցում: Նրա դեմ մահափորձը կատարվել Է հոկտեմբերի 5-ի ցերեկը Բանկային նրբանցքում: Քրեական գործ Է հարուցվել «սպանություն» հոդվածով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am