Նալբանդյանը ՄԽ համանախագահների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

Armenpress 14:42, 6 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը շարունակվեցին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am