Շարմազանովն անհեթեթ է գնահատում Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը

Armenpress 22:05, 5 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակում և այդ հիմնախնդիրն ագրեսիա է Ադրբեջանի դեմ, գնահատում է անհաջող և անհեթեթ:

«Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել անհաջող և անհեթեթ հայտարարությամբ, որը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների նախագահների առնվազն հինգ հայտարարություններին ու ընդունած սկզբունքներին: ԼՂ խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրացման և տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում, իսկ ագրեսիա եղել է ու դրա հեղինակն Ադրբեջանն է՝ սկզբում խորհրդային, այնուհետև այսօրվա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Այդ առումով, նա  անընդունելի է համարում Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որը դեմ է ՄԽ ձևաչափին, ԵՄ դիրքորոշմանը և փորձ է «դուրս գալու Ադրբեջանին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am