Եվրախորհրդարանը հավանություն տվեց համաեվրոպական դատախազության ստեղծմանը

Armenpress 17:48, 5 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել համաեվրոպական դատախազության ստեղծմանը, որն զբաղվելու Է Եվրամիության դեմ ֆինանսական հանցագործությունների դեպքերի հետաքննությամբ:

Այս նախաձեռնության շուրջ քվեարկությունը տեղի Է ունեցել ԵԽ-ի՝ հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում ընթացող լիագումար նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ, «Եվրամիության դատախազությունը կօգնի միավորել եվրոպական եւ ազգային իրավապահ մարմինների ջանքերը ֆինանսական մեքենայությունների դեմ մղվող պայքարում»:

«Այս կառույցը պատասխանատու կլինի դատական կարգով խարդախությունների եւ հանրակցության ֆինանսական շահերին վնասող մյուս հանցագործությունների հետաքննության ու հետապնդման համար»,-նշվում Է ԵԽ-ի հայտարարության մեջ: Դատախազության աշխատանքին կմասնակցեն Եվրամիության 20 երկրներ:

Ութ երկրներ, որոնք դեռեւս չեն միացել նոր կառույցին (Շվեդիան, Նիդեռլանդները, Մալթան, Հունգարիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան եւ Դանիան), «կկարողանան դա անել ցանկացած ժամանակ», նշել են Եվրախորհրդարանում: Դատախազության կենտրոնակայանը կգտնվի Լյուքսեմբուրգում: Ինչպես սպասվում Է, կառույցը կսկսի աշխատել 2020 թվականից ոչ շուտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am