Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ այցելում են տարածաշրջան

Armenpress 14:12, 3 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) այս շաբաթվա ընթացքում կայցելեն տարածաշրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին Ուկրաինայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Համանախագահները հոկտեմբերի 6-ին կայցելեն Երևան, իսկ հոկտեմբերի 7-ին համանախագահները կլինեն Ադրբեջանում:

«Համանախագահները կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու նախագահների հանդիպումը: Նյու Յորքում նրանք առաջարկել էին առարկայական և խելամիտ բանակցություններ վարել նախագահների հանդիպումից հետո և խթան տալ այս հարցին»,- ասել է Մամեդյարովը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am