Հիմնադրամը գրեթե 3 մլն դոլար Է հավաքել Լաս Վեգասում հրաձգությունից տուժածների համար

Armenpress 12:24, 3 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաս Վեգասում հրաձգության հետեւանքով տուժածների եւ զոհվածների ընտանիքների օգնության բարեգործական հիմնադրամը, որը կազմակերպվել Է տեղի իշխանությունների կողմից, արդեն ավելի քան 2,9 մլն դոլար Է հավաքել: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել Է Fox News ամերիկյան հեռուստաալիքը:

GoFundMe կայքում ընկերության՝ միջոցների հանգանակման Էջում զետեղված հայտարարության համաձայն, փողերը «կօգտագործվեն Լաս Վեգասում սարսափազդու հրաձգությունից տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին օգնություն ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»:

Հեռուստաալիքի հաղորդագրության մեջ նաեւ նշվում Է, որ հոկտեմբերի 2-ի առավոտից տեղի բնակիչները ժամերով հերթ են կանգնում, որպեսզի արյուն հանձնեն հրաձգությունից վիրավորված մարդկանց համար:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում հրաձգությունից զոհվածների թիվը հասել Է 59-ի, վիրավորվել Է 527 մարդ: Հրաձգությունը տեղի Է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել Է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան Է եղել: Այս ողբերգությունը խոշորագույնն Է ԱՄՆ-ում հրաձգության դեպքերի զոհերի թվաքանակով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am