Բրյուսելը եւ Լոնդոնը պատրաստ չեն Brexit-ից հետո ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններին. Յունկեր

Armenpress 11:49, 3 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան «դեռեւս պատրաստ չեն բանակցություններ սկսելու ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո ապագա հարաբերությունների շուրջ»: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: Նրա ելույթը հեռարձակում Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մեզ հարկավոր Է նախ համաձայնության հասնել ապահարզանի պայմանների շուրջ, իսկ այնուհետեւ դիտարկել ապագա հարաբերությունները: Մենք դեռեւս անհրաժեշտ զգալի առաջընթացի չենք հասել»,-ասել Է նա: Յունկերի խոսքով՝ մասնավորապես, Բրյուսելը եւ Լոնդոնը պետք Է համաձայնության գան ԵՄ-ի Դատարանի դերի. Մեծ Բրիտանիայի ֆինանսական պարտավորությունների եւ Իռլանդիայի հարցի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am