Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի առաջնությունում  

Armenpress 12:16, 2 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանադական Մոնրեալ քաղաքում մեկնարկում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Հայ մարզիկները կմեկնարկեն որակավորման փուլով:

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը նախապատրաստվում էր Փարիզում` ուսումնամարզական հավաքի միջոցով:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am