Կատալոնիայի ղեկավարը տպավորիչ է համարել հանրաքվեի ադյունքները

Armenpress 09:54, 2 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը տպավորիչ Է համարել Իսպանիայից ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի ադյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Քաղաքացիների տպավորիչ պատասխանը: Օիրինականություն եւ արժանապատվություն»,- գրել Է նա Twitter-ում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել Է, որ ինքնավարության բնակիչները վաստակել են ինքնիշխանության իրավունքը: «Այսօր հույսի օրն Էր, իսկ Կատալոնիայի քաղաքացիները վաստակել են անկախ երկիր դառնալու իրենց իրավունքը»,- ասել Է նա հեռուստաուղերձում: Կատալոնիայի ղեկավարը հորդորել Է Եվրամիությանը՝ չանտեսել իսպանական ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումը եւ Մադրիդի հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն Է հայտնել:Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել Է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես Է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել Է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից:Անկախությանը դեմ Է քվեարկել ընտրատեղամասեր եկածների 7,8 տոկոսը, քվեարկության մասնակիցների 2 տոկոսը դատարկ քվեաթերթիկնե Է նետել քվեատուփ, քվեաթերթիկների 0,89 տոկոսը փչացված Է եղել:Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել Է, որ Կատալոնիայում «ինքնորոշման հանրաքվեն չի կայացել»: Միեւնույն ժամանակ նա պատրաստակամություն Է հայտնել Բարսելոնայի հետ երկխոսություն վարել օրենքի շրջանակներում:Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում հանրաքվե Է անցկացվել Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հարցի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am