Հայաստանում հոկտեմբերի 2-3-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Armenpress 16:15, 30 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 01-ին և 04-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 02-03-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 02-03-ին կնվազի 5-6 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևան քաղաքում

Հոկտեմբերի 01-ին և 04-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 02-03-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:  Հոկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am