Թայվանում iPhone 8 Plus-ը պայթել Է լիցքավորման ժամանակ. Phoenix TV

Armenpress 17:26, 29 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանում iPhone 8 Plus սմարթֆոնի պայթյուն Է գրանցվել սարքի լիցքավորման գործընթացում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հայտնել Է Phoenix TV հեռուստաալիքը, տեղեկացնլում Է «Արմենպրես»-ը:Գաջեթի արտադրողը՝ Apple ընկերությունը, պարզում Է տեղի ունեցածի պատճառները: Ռեպորտաժում նշվում Է, որ իրադարձությունն իր վրա Է բեւեռել ԶԼՄ-ների եւ Համացանցի օգտատերերի ուշադրությունը:Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Տայչժուն քաղաքում Ու ազգանվամբ աղջկա բնակարանում, որն անցած կիրակի օրը սմարթֆոնը ակցիայով ձեռք Է բերել 999 յուանով (150 դոլար): Պարզվել Է, որ պայթյունի պահին սարքը լիցքավորված Էր 70 տոկոսով: Պայթյունի հետեւանքով iPhone 8 Plus-ի ներսում 0,5 սանտիմետր լայնությամբ ճաք Է գոյացել, սակայն գաջեթի կորպուսը չի տուժել: Մինչ այժմ Apple-ը շտապ հակամիջոցների իրացման կոնկրետ պլան չի ներկայացրել լրագրողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am