ՀՀ ֆինանսների փոխնախարարը հանդիպել է ՀՀ-ում ամերիկյան կապիտալով գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին  

Armenpress 18:22, 28 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի գլխա­վորու­թյամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ-ում ամերիկյան կապիտալով գործունեություն իրականացնող  կամ ԱՄՆ հետ ակտիվ առևտրատնտեսական գործունեություն ունեցող կազմակերպությունների ներկա­յացու­ցիչ­ների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  հանդիպման հիմնական նպատակն էր բացահայտել հարկման հետ կապված այն բոլոր հնարավոր խնդիրները, որոնք պայմանավորված են ԱՄՆ և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացակայությամբ:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am