Ucom ընկերությունը ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն  

Armenpress 11:52, 28 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրները մեկ հարկի տակ» խորագիրը կրող 2017 թ. եռօրյա փառատոն-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակներում Ucom ընկերությունը ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն: Միջոցառումը յուրաքանչյուր տարի իրականացվում է ՀՀ Կառավարության Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդի նախաձեռնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի օգնությամբ ընկերությունը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն իր ավելի քան 600 հազար բաժանորդներին:

Մշտապես նորարարական առաջարկներով հանդես եկող Ucom-ը յուրաքանչյուրին հասանելի է դարձրել ոչ միայն շարժական հեռուստատեսությունն իր MediaRoom հավելվածով, այլև U!Pay վիրտուալ դրամապանակը, 1 SIM-քարտում հայկական և ռուսական համար ունենալու հնարավորությունը, U!Cloud ամպային լուծումները և շատ ավելին:

«Նման գնահատականը խիստ պարտավորեցնող է: Ucom ընկերությունը շարունակելու է մեծ եռանդով աշխատել ու հանդես գալ նորարարական լուծումներով», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am