Վրաստանի վարչապետը կարեւորել Է եղբայրական հարաբերություններն աբխազների հետ

Armenpress 17:32, 27 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին աբխազներին հավաստիացրել Է, որ վրացիները ցանկանում են վերականգնել եղբայրական հարաբերությունները եւ չկրկնել անցյալի սխալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:1993 թվականի սեպտեմբերի քսանյոթին ընկավ Սուխում քաղաքը, որը պաշտպանում Էին վրացական զորամասերը: Սուխումն անցավ աբխազների եւ հյուսիսկովկասյան զինված կազմավորումների հսկողության ներքո, որոնք սեպտեմբերի 30-ին հսկողություն հաստատեցին Աբխազիայի գրեթե ողջ տարածքի նկատմամբ: Վրաստանում այս ամսաթիվը նշում են որպես Հիշատակի եւ հույսի օր: «1993 թվականի սեպտեմբերի 27-ն ամենաողբերգական ամսաթվերից մեկն Է մեր երկրի պատմության մեջ: Այսօր լրացավ Սուխումի անկման 24 տարին: Սա այն օրն Է, որը հիշեցնում Է պատերազմի ավերիչ եւ ոչնչացնող ուժի մասին: Այս պատերազմում վրացիները եւ աբխազները անդառնալի կորուստներ կրեցին: Դա եղբայրասպան պատերազմ Էր»,-ասված Է վարչապետի՝ կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ: Պատերազմի հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ հարկադիր վերաբնակներ դարձան իրենց հողում: «Այդ պատերազմը աբխազների եւ վրացիների դեմ Էր: Դա պատերազմ Էր, որտեղ հաղթողներ չկան… Այդ պատերազմի զոհեր դարձան մեր երկրի լավագույն որդիները: Այսօր մենք հարգում ենք նրանց հիշատակը»,-նշված Է հայտարարության մեջ: Վարչապետն ընդգծել Է, որ վրացիներին եւ աբխազներին զատեց պատերազմը, բայց վրացիները պատրաստ են հարաբերություններն սկսել նոր Էջից:«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնենք խաղաղ ճանապարհով, վերականգնենք այն եղբայրությունն ու սերը, որոնք միշտ կապել են աբխազներին ու վրացիներին, վերականգնենք վստահությունը, առանց որի անհնար Է առաջ ընթանալ»,-հայտարարել Է Կվիրիկաշվիլին: Նա նշել Է, որ Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են՝ չկրկնելու անցյալի սխալները:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am