Արոնյանը հաղթանակ տոնեց թայ-բրեյքի առաջին պարտիայում
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց թայ-բրեյքի առաջին պարտիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության թայ-բրեյքում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով գերազանցեց Դին Լիժենին: Րոպեներ անց գրոսմայստերները կխաղան ևս մեկ պարտիա, որտեղ Արոնյանը կլինի սև խաղաքարերով:
Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր է դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ