Մեթիսը պատմել Է, թե ԱՄՆ-ն ինչպես Է զսպելու ԿԺԴՀ-ին

Armenpress 15:52, 26 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել Է, թե ԱՄՆ-ը մտադիր Է ԿԺԴՀ-ի զսպման ջանքերը դիվանագիտության ոլորտում շարունակել «հնարավորինս ավելի երկար», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք շարունակում ենք ՄԱԿ-ում աջակցել դիվանագիտական միջոցներին, դուք եղաք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի միաձայն ընդունման վկաները, որը մեծացնում Է տնտեսական եւ դիվանագիտական ճնշումը Հյուսիսի (Հյուսիսային Կորեայի – խմբ.) վրա:

Մենք պահպանում ենք ԿԺԴՀ-ի կողմից վտանգավոր սպառնալիքները զսպելու ունակությունը, նաեւ մեր դիվանագետներին աջակցելու կարողությունն այն առումով, որ դա հնարավորինս ավելի երկար պահենք դիվանագիտության ոլորտում»,- հայտարարել Է Մեթիսը Նյու Դելիում հնդիկ պաշտոնակից Նիրմալա Սիթարմանի հետ կայացած բանակցություններից հետո:

Նա հավելել Է, որ Վաշինգտոնի նպատակն Է «խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով»: Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը «դա պարզորոշ հասկանալ Է տվել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am