Մեկ «անվրեպ հարվածը» չի լուծի Կորեական թերակղզու խնդիրը. Սպիտակ տուն

Armenpress 10:40, 26 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը չի կարծում, թե մեկ «անվրեպ հարվածը» կկարողանա լուծել Կորեական թերակղզու խնդիրը, սակայն չի պատրաստվում բացառել ռազմական տարբերակի հնարավորությունը: Սեպտեմբերի 25-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմասթերը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտում:«Գոյություն չունի այնպիսի անվրեպ մի հարված, որը լուծեր (Կորեական թերակղզու) խնդիրը: Գոյություն չունի ռազմական շրջափակում, որը կարող Է լուծել այդ խնդիրը,- նշել Է Մաքմասթերը:- Մենք հուսով ենք, որ կխուսափենք պատերազմից, բայց չենք կարող բացառել դրա հնարավորությունը»: ԿԺԴՀ-ի իշխանությունները պետք Է թույլ տան անցկացնել իրենց միջուկային օբյեկտների ստուգում եւ ընդունեն միջուկային զենքից հրաժարվելու պատրաստակամությունը, նախքան Վաշինգտոնը կսկսի բանակցություններ վարել Փենյանի հետ, հայտարարել Է Մաքմասթերը: Պատասխանելով այն հարցին, թե ինչն Է Վաշինգտոնին վստահություն տալիս, որ պատժամիջոցները պատերազմ չեն հրահրի ԿԺԴՀ-ի հետ, նա պատասխանել Է. «Ոչինչ», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:-0-/34/ 10.36


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am