Պաղեստինի առաջնորդն ամենաերկար ճառն է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Armenpress 10:19, 26 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ամենաերկար ճառն Է արտասանել Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 72-րդ նստաշրջանի ավարտված ընդհանուր քաղաքական բանավեճում: Ինչպես սեպտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել Է ԳԱ-ի նախագահի մամուլի քարտուղար Բրենդեն Վարման, պաղեստինցիների առաջնորդը խոսել Է 43 րոպե՝ երկու րոպեով ավելի երկար, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ամենատեւական ճառը՝ 43 րոպե, արտասանել Է Պաղեստինի Պետության նախագահը (բանավեճերի) երկրորդ օրը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Է: Նա 41 րոպե ելույթ Է ունել առաջին օրը (սեպտեմբերի 20-ին)»,- ասել Է նա: Ինչպես սեպտեմբերի 25-ին ավելի վաղ հայտնել Է Գլխավոր ասամբլեայի նախագահ Միրոսլավ Լայչակը, ընդհանուր բանավեճերին, որոնք սկսվել Էին սեպտեմբերի 19-ին եւ ավարտվել սեպտեմբերի 25-ին, մասնակցել Է 196 հռետոր, այդ թվում՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներ, դիտորդներ Վատիկանից, Պաղեստինից եւ Եվրամիությունից:ՄԱԿ-ի քարտուղարությունը համաժողովի մասնակիցներին խորհուրդ Է տալիս իրենց ճառը սահմանափակել 15 րոպեով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am