ԱՄՆ-ը «խորապես հիասթափված Է» Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումից

Armenpress 10:00, 26 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խորը հիասթափություն» Է հայտնել Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ, որը, Վաշինգտոնի կարծիքով, կարող Է անկայունության հանգեցնել այդ տարածաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ավելի վաղ հաղորդվել Է, որ, նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել Է ընտրողների ցուցակներում ներառված 5,2 միլիոն քրդերի ավելի քան 70 տոկոսը: «ԱՄՆ-ի պատմական հարաբերություններն Իրաքյան Քրդստանի ժողովրդի հետ չեն փոխվի հանրաքվեի լույսով, բայց մեք կարծում ենք, որ այդ քայլը կսաստկացնի անկայունությունը եւ դժվարությունները Քրդստանի տարածաշրջանի եւ դրա ժողովրդի համար»,- ասված Է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:Գերատեսչությունում վերստին այն կարծիքն են հայտնել, որ հանրաքվեն «զգալիորեն կբարդացնի» Քրդստանի տարածաշրջանային կառավարության հարաբերություններն ինչպես Իրաքի կառավարության, այնպես Էլ հարեւան պետությունների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am