Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Armenpress 21:58, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում այրվում է հնձած արտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է անասնակեր:Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:26-ին:

Այրվում է Ն. Ս.-ին պատկանող մոտ 10000 հակ անասնակեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am