Թուրքիայի ԱԳՆ առ ոչինչ է համարում Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները

Armenpress 16:18, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 25-ին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ առ ոչինչ է համարում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում հանրաքվեի արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը զուրկ է իրավական հիմքերից և օրինականությունից:

Պաշտոնական Անկարան մեղադրել է Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը զգոնություն չցուցաբերելու և տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը սպառնալու մեջ:

ԱԳՆ-ից հայտնել են, որ հանրաքվեի անցկացումը ծանր հետևանքներ է ունենալու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության համար:

Թուրքիան հայտարարել է, որ ծայրահեղական տարրերի և ահաբեկիչների կողմից իրենց ազգային անվտանգությանը ցանկացած սպառնալիքի պարագայում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am