Լիրեն-Արոնյան երկրորդ պարտիան կրկին ավարտվեց ոչ-ոքի

Armenpress 20:16, 24 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի դասական երկրորդ պարտիայում կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ դասական պարտիայում Արոնյանը Դինգ Լիրենի դեմ մրցում էր սև խաղաքարերով: Ավելի քան 5 ժամ ձգված պարտիայում գրոսմայստերները 75-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: Այժմ շախմատիստներն ունեն 1-ական միավոր:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am