ՀՀ ԱԳ նախարարը և Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը

Armenpress 13:37, 24 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակության հետ՝ դեսպան Պետեռ Ռոզենբլատի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

Զրույցի ընթացքում արծարծվել են մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներ։

Էդվարդ Նալբանդյանը Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող քայլերը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am