Էդվարդ Նալբանդյանը Մոլդովայի գործընկերոջ հետ քննարկել է փոխադարձ այցելությունների ժամանակացույցը

Armenpress 12:29, 24 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, փոխադարձ այցելությունների ժամանակացույցը:

Նախարարներն անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայմանը և միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am