Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել մետրոպոլիտենի աշխատակցին

Armenpress 16:21, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեից  կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի Մետրոպոլիտենի աշխատակցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 1972 թվականին  ծնված Ա. Խ.-ն հուլիսի 11-ին իր աշխատասենյակում աշխատանքի ընդունելու համար մի քաղաքացուց որպես կաշառք պահանջել և ստացել է 500 դոլար: Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am