Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերը

Armenpress 13:17, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ։

Արտգործնախարարները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am