Բակո Սահակյանը մասնակցել է մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարի բացման արարողությանը

Armenpress 13:12, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում մասնակցել է ԶԼՄ-ների մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են եւ սպորտի մասսայականացմանը, եւ Արցախի ու տարբեր երկրների լրագրողների միջեւ գործնական եւ մարդկային կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am