Իրանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել. ԶԼՄ-ներ

Armenpress 12:43, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ է անցկացրել, որի թռիչքի հեռահարությունը գերազանցում է 2 հազար կիլոմետրը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իրանական «Press-TV» հեռուստաալիքին:

Բալիստիկ հրթիռի փարձարկումը կատարվել է նախօրեին՝ ուշ երեկոյան, սակայն արձակման հստակ վայրը հայտնի չէ: «Press-TV»-ն ընդգծում է, որ հրթիռի փարձարկումը, որը կարող է մի քանի մարտագլխիկներ կրել և ունի ավելի քան 2 հազար կմ թռիչքի հեռահարություն, հաջող է եղել:

Այս տարվա փետրվարին Թեհրանն արդեն իրականացրել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում, որից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ի պատասխան Թեհրանի գործողությունների՝ չի բացառում ռազմական պատասխանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am