Թրամփը խոստացել է կարգի հրավիրել «հրթիռով գաճաճին»

Armenpress 12:06, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԿԺԴՀ ներկա առաջնորդ Կիկ Չեն Ընին պետք է կարգի հրավիրեին ամերիկյան նախկին ադմինիստրացիաները, սակայն հայրենակիցներին վստահեցրել է, որ մտադիր է ինքն անել դա: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք չենք կարող թույլ տալ,որ տարբեր խելագարներ իրենց հրթիռներն արձակեն ամենուր: «Հրթիռ-մարդուն» դեռևս վաղուց պետք է կարգի հրավիրեին»,- նշել է Թրամփը:

«Նա կարող է խելացի լինել, կարող է լինել ռազմավար կամ բացարձակ խելագար: Կարևոր չէ, թե նա ով է իրականում, մենք նրան կարգի կհրավիրենք»,- հավաստիացրել է նախագահը:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի «ամբողջությամբ ոչնչացնել» ԿԺԴՀ-ը, եթե իրենց կամ իրենց դաշնակիցների համար սպառնալիք ծագի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am