Միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը մասնակցում է բիլիարդի «Կրեմլի Գավաթ» միջազգային մրցաշարին

Armenpress 19:41, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը մասնակցում է բիլիարդի «Կրեմլի Գավաթ» խոշորագույն միջազգային մրցաշարին։ Այս կարևորագույն գերմրցաշարն անցակցվում է Մոսկվայի Օլիմպիական մարզահամալիրում (СК Олимпийский):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայից, Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի Գավաթին մասնակցելու ուղեգիրը ձեռք է բերել հաղթելով սեպտեմբերի սկզբին Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված Դինամիկ Բուրգ խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունում։

Եռօրյա համառ պայքարի արդյունքում հայ մարզիկը հայտնվել է գերմրցաշարի եզրափակչում, որտեղ ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիդորովի հետ։

Կրեմլի Գավաթի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 14։00։ Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիան բիլիարդային սպորտի հայ մարզասերներին կոչ է անում եզրափակչի ընթացքում միահամուռ ուժերով սատարել Ռազմիկ Վարդանյանին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am