Քրդերի հռչակած Հյուսիսային Սիրիայի Դաշնությունում սկսվել են ընտրությունները

Armenpress 17:00, 22 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի քրդերի կողմից հռչակված Հյուսիսային Սիրիայի Դեմոկրատական Դաշնությունում (Ռոժավա) սեպտեմբերի 22-ին առաջին անգամ անցկացվում են մունիցիպալ ընտրություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մրդական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Հյուսիսային Սիրիայի քաղաքների ու տարածաշրջանների ընտրատեղամասերը բացվել են սեպտեմբերի 22-ի առավոտյան, եւ Ռոժավայի հազարավոր քաղաքացիներ գնացել են քվեարկելու կոմունաների համանախագահների ընտրություններում: Ընդհանուր առմամբ ավելի քան 12 հազար թեկնածուներ են հավակնում 3,7 հազար կոմունաների համանախագահների պաշտոնին, նշում են տեղական ԶԼՄ-ները:

Սիրիացի քրդերը երեք տարածաշրջաններից կամ կանտոններից (Ջազիրայի, Եփրատի եւ Աֆրինի) բաղկացած Հյուսիսային Սիրիայի Դաշնությունը հռչակել են 2016 թվականի մարտին: Դամասկոսը չի ճանաչել քրդական տարածաշրջանի ստեղծումը: Ներկայիս ընտրությունները միայն առաջինն են այն երեք փուլերից, որոնց արդյունքում պետք Է ձեւավորվեն Սիրիայում քրդական բոլոր տարածքների օրենսդիր եւ գործադիր վարչակազմերը:

Այսպես, նոյեմբերի 3-ին սիրիական Քրդստանում կայանալու են տեղական վարչակազմերի՝ գյուղական, քաղաքային, մարզային եւ շրջանային խորհուրդների ընտրությունները: Իսկ 2018 թվականի հունվարի 19-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am