Թրամփը Կիմ Չեն Ընին «խենթ» Է անվանել
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին խելագար Է անվանել եւ հայտարարել, որ վերջինս աննախադեպ բարդությունների կբախվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հյուսիսկորեացի Կիմ Չեն Ընը, հավանաբար, խելագար Է, որը միանգամյան հանգիստ Է վերաբերվում այն բանին, որ սովով սպանի եւ կոտորի իր երկրի մարդկանց: Նա պետք Է այնպիսի փորձությունների միջով անցնի, որոնց դեռ երբեք չի բախվել»,- գրել Է Միացյալ Նահանգների նախագահն իր Twitter-ում:
Սեպտեմբերին ավելի վաղ ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարներն արդեն սպառնալիքներ են փոխանակել:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ