Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահամների հետ

Armenpress 13:57, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Բահամների արտգործնախարար Դարրեն Հենֆիլդը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարարները հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կխթանի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, կնպաստի միջազգային կառույցներում փոխգործակցությանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am