Հայաստանի կառավարությունն աջակցում է «խելացի» դրամապանակներ արտադրող ընկերության զարգացմանը

Armenpress 13:19, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը «խելացի» դրամապանակներ արտադրող «Էրա Թեքնոլոջիս» ընկերությանը թույլատրեց գործունեություն ծավալել «Ալյանս» ազատ տնտեսական գոտում, որն ազատված է կորպորատիվ հարկերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ընկերությունն իրականացնելու է 2.3 մլն դոլարի ներդրումային ծրագիր՝ ստեղծելով 15 աշխատատեղ, իսկ հետագայում այդ թիվը հասցնելով 50-ի։

«2018 թվականին ընկերությունը նախատեսում է արտահանել 0.5 մլն դոլարի արտադրանք, իսկ հաջորդ տարիներին այդ ծավալը հասցնել 2 մլն դոլարի»,- ասաց փոխնախարարը:

Smart-դրամապանակներն ունեն հեռակառավարվող ազդանշանային համակարգ, գողերին ճանաչելու տեսախցիկ, GPS և այլ սարքեր, եթե դրամապանակը գողանան կամ այն կորցվի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am