Տեղեկությունները պետական գաղտնիք որակելու լիազորությունը ՀՀ Նախագահից կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին

Armenpress 13:18, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքը համապատասխանեցվում է ՀՀ սահմանադրության պահանջներին: «Օրինագծով առաջարկվում է հանել ՀՀ Նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները: Հայաստանի նախագահը կդադարի որոշել տեղեկությունները պետական գաղտնիք որակելու ու դրանք այլ երկրներին փոխանցելու կարգը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Այս գործառույթը կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին, քանի որ բարեփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահի լիազորությունները կտրուկ կրճատվում են օրենսդիր եւ գործադիր իշխանությունների օգտին:

Նախագծով Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության իրականացումը կփոխարինվի ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության իրականացմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am