Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 273-ի

Armenpress 10:19, 22 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Լուիս Վիդեգարայը հայտարարել Է, որ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 273-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկա պահին զոհերի թիվը 273 Է, մեծ ավերածություններ ու շատ վիրավորներ կան Մեխիկոյում եւ մեր հանրապետության կենտրոնական մասի այլ բնակավայրերում»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: 7,1 մագնիտուդով երկրաշարժը Մեկսիկայում տեղի Է ունեցել սեպտեմբերի 19-ի երեկոյան: Երկրի հարավում ստորգետնյա ուժգին ցնցումներն զգացվել են մայրաքաղաք Մեխիկոյում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am