Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Armenpress 17:45, 21 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը (Ֆրանսիա) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հռչակված Ջորկայեֆը պարգևատրվել է

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Ջորկայեֆի որդին՝ Օգան Ջորկայեֆը, ով հանդես է գալիս ֆրանսիական «Նանտ»-ում, հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am