Ահաբեկչությունը մշտապես սպառնում է Գերմանիային. Մերկել

Armenpress 17:06, 21 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի համար ահաբեկչական սպառնալիքը մշտական է: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Իսլամական ահաբեկչությունը իրենից մշտական սպառնալիք է ներկայացնում, և մենք անում ենք ամենը, որպեսզի պայքարենք դրա դեմ»,- հայտարարել է Մերկելը:

Նրա խոսքով՝ ԳԴՀ իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել, որոնք պետք է բարձրացնեն անվտանգության աստիճանը երկրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am